Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներից: Ինչպես հայտնի է՝ նա հայտնաբերվել էր մահացած՝ հրազենային վնասվածքով:

Քիչ առաջ պարզ դարձավ, որ նրան առաջինը մահացած հայտնաբերել է կինը, իսկ արդեն իրավապահների` դեպքի վայր հասնելուց հետո, տանը եղել է նաեւ Կուտոյանի հայրը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Հավելենք, որ այս պահին դեպքի վայրում իրավապահ մարմինները դեռեւս գործողություններ են իրականացնում եւ շատ հանգամանքներ դեռ հայտնի չեն:




Լրահոս