Երկուշաբթի օրը՝ հունավրի 20-ին, մեկնարկելու է Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը տեւել է մոտ 15 րոպե: ԱԺ խորհուրդը շատ արագ հաստատել է նստաշրջանի օրակարգը:
Մենք տեղեկացանք, որ ԱԺ խորհրդի անդամներից մի քանիսը բացակա են եղել, որի թվում է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդի դռնփակ նիստում ներկայացրել է նստաշրջանի օրակարգը, անդամները հաստատել են, ու նիստը համարել են ավարտված:
Եւ այսպես, երկուշաբթի մեկնարկելիք նստաշրջանում ընդգրկվել է 45 հարց, որոնցից մի մասը երկրորդ ընթերցումպետք է անցնի:
Այս նստաշրջանում պետք է որոշվի նաեւ, ԱԺ 2018 թվականի սեպտեմբերից սկսած, տարբեր սուբյեկտներիկողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ուկոռուպցիոնռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու հարցը:
Նշենք, որ այս քննիչ հանձնաժողովը ստեղծվել է անցած տարի,ու միայն որոշված է հանձնաժողովի նախագահի հարցը, որըպետք է ղեկավարի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Այժմ արդեն պետք է հստակեցվեն այն պատգամավորների անունները, որոնքպետք է աշխատեն քննիչ հանձնաժողովում:
Խորհրդի նիտումորոշվել է նաեւ համաձայնություն տալ Կենտրոնամերիկյան խորհրդարանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովիմիջեւ միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացավ նաեւ, որ այս օրակարգ է ընգրկվել նաեւ Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից առաջարկածօրենքի նախագիծը, որով առաջարկվում է վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձ: Այս օրենքի նախագիծը բուռն քննարկվել է նաեւ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում.այնպետք է քննարկվի նաեւ այս նստաշրջանում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ