Հունվարի 19-ի առավոտյան «Դալմա Գարդեն մոլն» իր դռները կրկին կբացի այցելուների առջեւ:
«Դալմա Գարդեն մոլ»-ի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հաճախորդներ,
Հայտնում ենք, որ համապատասխան պետական մարմինների կողմից մատնանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերն իրականացվել են։
ԱԻՆ եւ ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել։
Շենքն ապահով է եւ ամուր, բայց դատարկ՝ առանց իր սիրելի հաճախորդների։
Նախորդ 10 օրերը դժվար էին մեզ համար, սակայն այդ ժամանակահատվածում մենք ստացանք շատ նամակներ ու մեկնաբանություններ, որոնք ոգեւորեցին, հուզեցին, լցրեցին կարոտով, եւ մենք էլ ավելի մեծ եռանդով ու անհամբերությամբ սկսեցինք սպասել բացմանը, որպեսզի նորից հանդիպենք ձեզ, եւ մոլի՝ արեւի լույսով լցված, բայց դատարկ պատերը նորից շունչ առնեն եւ ողողվեն ծիծաղով, հապճեպ քայլերի ձայներով, ժպիտներով ու սիրով։
Այսօրվա գրառումը կրում է միայն դրական ուղերձ։ Վաղը՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջեւ եւ անհամբեր կսպասի ձեզ, որ նորից լցվի ջերմությամբ ու պարգեւի սեր։
Թող այսուհետ ցնցումները լինեն միայն սիրուց։
Սիրով՝ Դալմա թիմ»: