
«Դալմա Գարդեն մոլ»-ը հայտարարություն է տարածել աշխատանքային ռեժիմի անցնելու վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է, որ «համապատասխան պետական մարմինների կողմից մատնանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերն իրականացվել են»:
«ԱԻՆ և ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել»,- ասվում է հայտարարության մեջ։
Առևտրի կենտրոնը տեղեկացնում է նաև, որ հունվարի 19-ին` առավոտյան ժամը 10։00-ից «Դալմա Գարդեն մոլն» իր դռները կրկին կբացի այցելուների առաջ: