Քոնորի հաջորդ մենամարտը կլինի Խաբիբի հետ․ UFC-ի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC 246-ի շրջանակներում կայացած Քոնոր Մակգրեգոր – Դոնակդ Սերոնե մենամարտից հետո UFC նախագահ Դեյնա Ուայթը հայտարարել է, որ իռլանդացու հաջորդ մենամարտը լինելու է Խաբիբ Նումագոմեդովի հետ. «Քոնորը նշում է, որ Խաբիբի դեմ առաջին մենամարտի ժամանակ վնասվածքով էր: Նա խենթի պես ռեւանշ է ցանկանում:

Ցանկանում եմ նրա հաջորդ մենամարտը կլինի հենց Նումագոմեդովի հետ: Մենք այս դիմակայությանը նայում ենք, որպես Ալի-Ֆրեյզեր դիմակայություն: Սա սպորտային աշխարհի խոշորագույն իրադարձությունը կլինի: Մենամարտը կարեւոր կլինի նաեւ Խաբիբի համար, եթե նա հաղթի Ֆերգյուսոնին, ապա Քոնորին` ֆանտաստիկ կլինի»,- ասել է Ուայթը UFC մամուլի ծառայության հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Մակգրեգորը 40 վայրկյանում կարողացավ նոկաուտի ենթարկել Դոնալդ Սերոնեին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս