Հունվարի 21-ին, ժամը 11:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս ՝ «ՀՀ աշխատաշուկա․ ակտիվության վերլուծություն, աշխատավարձեր, թվայնացման հեռանկարներ» թեմայով։
Ինչպե՞ս է զարգանում աշխատաշուկան Հայաստանում: Ո՞ր մասնագիտություններն են ամենաբարձր վարձատրվողները: Ի՞նչ մասնաբաժին են զբաղեցնում միգրանտները նոր աշխատատեղերի բաշխման մեջ:
Այս և այլ հարցերին կպատասխանեն տեխնիկական գիտությունների թեկնածու, աշխատաշուկայի մասնագիտացված վերլուծությամբ զբաղվող staff.am կայքի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանն ու staff.am–ի համահիմնադիր, վերլուծաբան Վահե Ավետիսյանը:
***
Հունվարի 21-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Իրանի և Սիրիայի շուրջ զարգացումների հնարավոր հետևանքները տարածաշրջանային գործընթացների վրա:
Ժամը 12:00՝ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ ս.թ. հունվարի 1-ից երրորդ (ոչ եվրասիական) երկրներից Հայաստան ներկրվող ավելի քան 750 անուն ապրանքների մաքսատուրքերի փափոխման գործընթացը՝ հայրենական տնտեսվարողների տեսանկունից:
Ժամը 13:00՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ ՀՀ տնտեսական իրողությունների և սպասումների շուրջ:
***
Հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:
ԹԵՄԱ՝ այս տարվա հունվարի 15-ից սպանդանոցային մորթը մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր է դարձել. Սննդի անվտանգության տեսչական մարմնի այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել: