Ինչպես հայտնի է, փետրվարից իր գործունեությունն է սկսելու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Այդ հանձնաժողովի կազմում խորհրդարանական խմբակցություններից ներկայացված է լինելու մեկական հոգի: Երեկ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Սակայն «Իմ քայլը» խմբակցությունը դեռեւս չի որոշել, թե ում է ներկայացնելու այդ հանձնաժողովի կազմում:
Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ առաջիկայում որոշում կկայացնեն, սակայն, ըստ էության, ներգրավված կլինի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն եւս արդեն որոշել է՝ ով կներկայացնի խմբակցությունը այդ հանձնաժողովում. նա կլինի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Սակայն հետաքրքիր է, որ ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի խոսքով՝ հանձնաժողովի կազմավորման կարգը սահմանող որեւէ իրավական որոշում չկա: