«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի երեկ մեկնարկած նստաշրջանը բավականին երկար է տեւելու: Բանն այն է, որ օրակարգում բավականին մեծ թվով նախագծեր են ընդգրկված, եւ քննարկումները երկարատեւ են լինելու:
Երեկ պատգամավորները մասնավոր զրույցներում խոսում էին երկար օրակարգի մասին, եւ, ըստ էության, հետաքրքիր նախագիծ է համարվում Երեւան քաղաքի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, որը ղեկավարելու է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Այստեղ բոլոր խմբակցությունները պետք է թեկնածուներ ունենան, որոնք կուսումնասիրեն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեության մեջ կոռուպցիոն տարրեր կան, թե ոչ: