Հարց քաղաքացիներից՝ լրացուցիչ ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել դրոշմապիտակի ձեռքբերման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օրենքով սահմանված կարգով անձը ձեռք է բերել դրոշմապիտակներ: Լրացուցիչ ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել դրոշմապիտակի ձեռքբերման համար, եւ քանի՞ օրվա ընթացքում են տրամադրում:

Լեւոն Հարությունյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ.Լ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքիհոդված 9.3-ի 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն` դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածով սահմանված կարգով`էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ դրոշմապիտակի ձեռքբերման հայտի հիման վրա:
Դրոշմապիտակները 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են դրանց ձեռքբերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողիկողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող եւ ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչեւ այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերումիրենց հաշվառման հարկային տեսչությունից:Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներիցներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերումիրենց հաշվառման մաքսատնից մինչեւ այդ ապրանքների օտարումը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս