ՀԱՐՑ. Ո՞ր շենքերն ու շինություններն են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ:
Նարեկ Գալստյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ.Հայտնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները,
բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվողոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն),
գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները,
դ) առանձին կանգնած ավտոտնակները,
ե) հասարակական նշանակության շինությունները,
զ) արտադրական նշանակության շինությունները,
է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերինկից ինքնակամ կառույցները:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շինությունների հարկման բազա է համարվում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: