ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական երկինքը բացվում է. մայիսի 3-ից նոր չվերթ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական երկինքը բացվում է: 2020 թվականի մայիսի 3-ից Լատվիական «Էյր բալտիկ» ավիաընկերությունը մի քանի տարվա դադարից հետո կրկին վերսկսում է ուղիղ չվերթները Ռիգա-Երևան-Ռիգա ուղղություններով:

Չվերթները կկազմակերպվեն Ավիա-Սերվիս ընկերության միջոցով, որը Հայաստանում airBaltic ավիաընկերության ավիատոմսերի վաճառքի գլխավոր գործակալն է:

Երեկ այս առիթով քննարկում շնորհանդես էր կազմակերպվել բիզնես կողմերի եւ Կառավարության տուրիզմի գծով պատասխանատուի միջեւ:

«Էյր բալտիկ» ընկերության ներկայացուցչության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ղեկավար Դմիտրիյ Զելենին ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Երեւանից չվերթները կլինեն երկուշաբթի հինգշաբթի առավոտյան, իսկ Ռիգայից՝ չորեքշաբթի եւ կիրակի երեկոյան: «Հույս ունեմ, որ հայ ուղեւորներին կկարողանանք գոհացնել, եւ հաճելի չվերթներ կունենան»,- ասաց պարոն Զելենին:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը ներկայացրեց չվերթների վերականգնման կարեւորությունն ու ավիաընկերության առանձնահատկությունները:

Ղասաբօղլյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի Ռիգա-Երևան-Ռիգա ուղղությամբ չվերթները կանոնավոր կերպով կազմակերպվեն:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս