Հունվարի 24-ին, ժամը 11.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբի հյուրերն են Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ասոցիացիայի անդամներ Հարություն Մնացականյանը՝ գյուղատնտեսության փորձագետ, և Վարուժան Հարությունյանը՝ խոշոր եղջերավոր անասնապահ ֆերմեր:
Թեման՝ Պարտադի սպանդանոցային մորթի որոշումը և հետաձգման պատճառահետևանքները:
***
Տեղեկացնում ենք, որ հունվարի 24-ին, ժամը 11.00-ին (խնդրում ենք ներկայանալ ժամը 10.40-ից սկսած) ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից) նախատեսվում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մ/Ծ գնդապետ Վարդան Վարդանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Թեմա՝ «2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփում, մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտման վիճակագրություն» Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
***
Հունվարի 24-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ի՞նչ մարտահրավերներ է արձանագրել «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների ոլորտում» թեմայով։
Բանախոսներ՝
Մարիա Կարապետյան՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ
***
Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին , Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը:
ԹԵՄԱ՝ ՀՀ-ում սպանդանոցային մորթին անցնելու որոշում. ռիսկերն ու վտանգները. փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի. սպանդանոցային մորթի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը: