
ՀՀ պաշտպանության նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի և Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եռակողմ պայմանավորվածության համաձայն՝ հայ զինհաշմանդամ մարզիկները հունվարի 19-ից 24-ը մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին: Հավաքի նպատակն է մարզիկներին 2021թ. կայանալիք զինվորականների ձմեռային խաղերին նախապատրաստելը:
Հավաքին մասնակցող զինհաշմանդամ մարզիկների ընտրության հարցում պաշտպանության նախարարությունը համագործակցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ: