Ինչպես կարող է ընդդիմությունը ցրել խորհրդարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Ազգային ժողովի, եւ հատկապես՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից, եւ կրկինառաջացել է խորհրդարանը ցրելուցանկություն: «Ժողովուրդ» օրաթերթն էլ գրել էր, որ վարչապետին իշխանական խմբակցության մոտ 20 հոգուց բաղկացած ցուցակի մասին է հայտնի դարձել, ովքեր ցանկանում են դուրս գալ խմբակցությունից: Եվ թերեւսհենց դա է պատճառը, որվերջինսորոշել է ավելի շատ հանդիպել իր թիմակիցներին, այլ ոչ թե խորհրդարանում կատարված տեղեկությունները ստանալ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կամ քարտուղար Հակոբ Սիմիդյանի միջոցով:

Եվ, ահա, վարչապետի այս ցանկություններին զուգահեռ ընդդիմության ներկայացուցիչ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն էլ անձնական տեսակետհայտնեց, թե ԱԺ-ն իսկապես պետք է լուծարել, սակայն արդեն ընդդիմության ջանքերով: Իսկինչպե՞ս է դա հնարավոր, եւ ինչո՞ւ է ամենաակտիվ պատգամավոր համարվող պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի մոտ նման ցանկություն առաջացել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հենց ընդդիմադիր պատգամավորից:

«Խորհրդարանի իշխանական ուժի ինքնասիրահարված որոշ պատգամավորների (որոնք բախտի բերմամբ են հայտնվել իրենց աթոռներին եւմինչօրսչեն հասկացել իրենց անելիքը Ազգային ժողովում) ամենալավ պատիժը կլինի այն, որ մի հնարքով խորհրդարանը ցրվի, ու հլը տեսնենք, թե իրենքինչով են զբաղվելու:

Էտ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ, մինչդեռ այսօր ձայնները տաք տեղից է գալիս», – նախ նշեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրական ճգնաժամի համար բավարար է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն իրենց մանդատները, իսկ հաջորդներն էլ չվերցնեն դրանք:

«ԱԺ կանոնակարգ-օրենքը բազմաթիվ դրույթներ է պարունակում՝ համաձայն որոնց խորհրդարանում պետք է լինի ընդդիմություն: Հիմա Ազգային ժողովումստեղծվել է աննախադեպ թշնամական մթոնոլորտ, երբ իշխանությունը չի հանդուրժում որեւէ քննադատություն, եւ սվիններով են դիմավորում ցանկացած բառ:

Այս մթնոլորտում ես պարզապես ասել եմ իմ անձնական կարծիքը, ուզում եմ ընդգծել, որ սա խմբակցության կարծիքը չէ, որ,որպես պատիժ, լավ կլինի՝ ընդդիմությունը հրաժարվի իր մանդատներից, եւ այս դեպքում կառաջանա սահմանադրական ճգնաժամ ԱԺ-ում: Հաջորդները եւսչեն գալիս, եւ ԱԺ-ն չի կարող բաղկացած լինել միայն իշխանությունից, ինքնըստինքյան առաջանալու էսահմանադրական ճգնաժամ», – հավելեց նա:

Պատգամավորի խոսքով՝ այս դեպքում Ազգային ժողովը պարզապես իրավունք չի ունենա գործելու, քանի որ խորհրդարանը կհամարվի հակասահմանադրական: «Քվորում կլինի, քանի որիրենք մեծամասնություն են: Պարզապես ԱԺ-ն չի կարողանա գործել առանց ընդդիմության: Այսօր մեկ-մեկ իրենք ասում են՝ սահմանադրական ճգնաժամ է առկա, սակայն դա կլինի այն դեպքում, երբ խորհրդարանում ընդդիմություն չլինի: Ընդդիմությունը պարտադիր է», – պարզաբանեց նա:

Պետրոսյանի խոսքով՝ սա իր անձնական տեսակետն է, այն հայտնել է խմբակցությունում, կիսվելիր կարծիքով, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից որեւէ մեկի հետ այս թեմայով քննարկում չիունեցել: «Սակայն չի նշանակում, որ իմ անձնական կարծիքը չեն կարող ուսումնասիրել, որ դրան համաձայնեն: ԱԺ-ում աննախադեպ թշնամական մթնոլորտ է, իրենք առհաարակ չեն հանդուրժում ոչ մի թշնամանք, տառապում են անսխալականության վարկածով եւ եթե ինչ-որ բան ասում են, որը չի համընկնում, քեզ հռչակում են սեւ, հակահեղափոխական, դեմագոգ եւ այդպես շարունակ:

Եվ այդ պայմաններում նույնիսկ անցանկալի է դառնում ԱԺ-ում աշխատելը: Որ այդպես հելնում են՝օգտվելով նրանից, որ մեծամասնություն են, եւ իրենց լավ տղուտեղ դրած՝ ամպագոռգոռ հայտարարություններ անում, թող այդ նույն տրամադրությամբ փորձեն հանրության մեջ քայլել, տեսնենք՝ նրանցից շատերն ինչթուքումուրիու պարսավանքի կառաջանան, մնացածը՝ հաջորդիվ», – հավելեց նա:

Ինչեւէ, փորձեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանից պարզել՝տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք, թե ոչ, սակայն նա նշեց. «Չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա,բայց ես չեմտեսնումորեւէ օբյեկտիվ պատճառ հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս