ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական շոու-բիզնեսի ամենաոճային աստղերը. նրանք իսկապես ճաշակ են թելադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր հետեւում են նորաձեւության վերջին միտումներին, դիմում են ոճաբանների օգնությանը եւ փորձում են հաշվի առնել օրվա հրամայականները: «Ժողովուրդ» օրաթերթն իր «Անգերազանցելիները» շարքի շրջանակում այս անգամ անդրադարձել է հայկական շոու-բիզնեսի ամենաոճային աստղերին:

Նրանք մշտապես աշխատում են իրենց վրա եւ չեն դադարում զարմացնել երկրպագուներին: Շատերը կրկնօրինակում են այս աստղերին, ոմանք էլ՝ քննադատում, բայց նաեւ հետաքրքրվում նրանց լուքերով: Այս աստղերը տարիներ շարունակ չեն իջնում ամսագրերի շապիկներից ու էկրաններից նաեւ իրենց յուրահատուկ ոճի շնորհիվ:

Նազենի Հովհաննիսյան

Դերասուհին միշտ է աչքի ընկել իր կանացիությամբ, բայց դրա հետ մեկտեղ նա օժտված է նուրբ ճաշակով: Նազենին գիտի՝ ինչ կրել միջոցառումների, երեկոների ժամանակ, եւ ինչ կրել՝ եթերում ու առօրյայում: Նա մշտապես ընդգծում է իր գեղեցիկ կազմվածքը եւ կարողանում է հանդես գալ ամենատարբեր կերպարներում: Բայց ինչ ոճում էլ որ դերասանուհին ներկայանա, միեւնույնն է, ազնվականությունը նրա դեպքում նկատվում է բավական հեռվից: Նազենին կարողանում է լինել սեքսուալ՝ չհատելով վուլգարության սահմանը:

Սրբուկ

Քեժուալ ոճից մինչեւ դասական Սրբուկի համար են: Երգչուհին որքան բազմաշերտ է իր երաժշտությունը ներկայացնելիս, նույնքան ընդգրկուն է արտաքին դրսեւորումներում: Սրբուկը բավական ակտիվ կիրառում է աքսեսուարներ. հատկապես արեւային ակնոցների տեսականին նրա պահարանում մեծ է: Երգչուհին իր տեսահոլովակներում հանդես է գալիս բավական վառ եւ համարձակ կերպարներում: Իսկ երբ նա մասնակցում էր «Եվրատեսիլ»-ին, նարնջագույն գորգին ներկայացել էր բավական բաց եւ ոճային հագուստով, որը շատ քննարկվեց օնլայն տիրույթում:

Սիրուշո

Դեռ վաղ տարիքից այս երգչուհին եղել է երիտասարդների համար ոճի առաջատար եւ ճաշակ թելադրող: Նա հետաքրքիր է հագնվում թե՛ առօրյայում, թե՛ բեմում: Իր իսկ թողարկած «Պռեգոմեշ» զարդերի տարբեր օրինակներ մշտապես զարդարում են երգչուհուն: Սիրուշոն ունի ակնոցների, գլխարկների հսկայական հավաքածու: Նրա բեմական զգեստները սովորաբար առանձնանում են յուրօրինակ լուծումներով: Նրա բեմական կերպարները տպավորիչ են, հիշվող:

Անդրե

Այս երգիչը մեր շոու-բիզնեսում տղամարդ աստղերի շարքում թերեւս ամենաոճայինն է: Նա առաջիններից էր, որ հանդես եկավ նախորդ տարիների համար անսովոր սանրվածքներով, ճղած ջինսերով, բեմական անսովոր, բայց հիշվող կերպարներով: Տարիներ առաջ Անդրեն թողարկեց «Անդրենալին» ջինսերի հավաքածուն: Նա ուշադիր է իր լուքի հետ կապված ամեն մի դետալի հարցում եւ երկրպագուների համար այդ առումով լավագույն օրինակ է:

Էրիկ

Էրիկի փոփոխվող սանրվածքները հաճախ քննարկվել են հանդիսատեսի կողմից: Նա հաջողությամբ հանդես է գալիս թե՛ դասական, թե՛ սպորտային կերպարներում: Երգիչն ունի ընդգծված ոճ, եւ ակնհայտ է, որ պարբերաբար համագործակցում է ոճաբանների հետ: Էրիկը կարողանում է ընտրել ճիշտ հագուստ, որը թաքցնում է կարճ հասակն ու վիզուալ առումով նրան ավելի սլացիկ է դարձնում: Եթե տարիներ առաջ նրան բեմում ավելի շատ տեսնում էինք սպորտային կերպարներում, ապա այսօր Էրիկն աչքի է ընկնում իր էլեգանտությամբ:

Արամ MP3

Յուրահատուկ վերնաշապիկը, կոստյումն ու թիթեռնիկը Արամի ոճի անբաժանելի մասերից են: Նա այն աստղերից է, որոնք հաջողությամբ համատեղում են դասական եւ սպորտային ոճերը: Սանրվածքի փոփոխության հարցում եւս երգիչը բավական ճկուն է: Հագուստի ընտրության հարցում նա աչքի է ընկնում վառ գույների կիրառմամբ՝ դեղին, կապույտ, կարմիր եւ այլն: Իսկ սեւի մեջ Արամը չափազանց էլեգանտ է նայվում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս