ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձի իրականացրած գործարքների նկատմամբ կիրառելի է Ավելացված արժեքի հարկի շեմը, ապա ինչպե՞ս է որոշվում ԱԱՀ-ի պարտավորության մեծությունը:
Սուսաննա Մարտիրոսյան (49 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ նշված գործարքների մասով ԱԱՀ-ի պարտավորության մեծությունըորոշվում է`
ա. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառությունից, եթե անձի իրականացրած ապրանքի մատակարարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարի գերազանցել է ԱԱՀ-ի շեմը,
բ. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառության եւ ընթացիկ տարվա սկզբից իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության հանրագումարի ԱԱՀ-ի շեմը գերազանցող գումարից, եթե անձի իրականացրած ապրանքի մատակարարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարիչի գերազանցել ԱԱՀ-ի շեմը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որհաշվետու ժամանակաշրջանում իրականացված, ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց հաշվանցումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հետաձգվել է, ենթակա են հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: