ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ մի փոքր փակագծեր բացեց Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացների շուրջ: Վարչապետը նշեց, թե Հրայր Թովմասյանը մի քանի անգամ փորձել է գործարքի գնալ իր հետ, սակայն նա Թովմասյանին «ուղարկել է համապատասխան տեղ»:
Բացի այդ, վարչապետն անդրադարձավ նաեւ սահմանադրական փոփոխություններին՝ ասելով, թե դեմ է կիսանախագահական կառավարման համակարգին: Վարչապետն ընդգծեց՝ կամ պետք է լինի ամբողջական նախագահական կառավարման համակարգ, կամ ուժեղ խորհրդարանական:
Մանրամասները՝ տեսանյութում: