Հայաստանի նախագահի՝ այսօր հրապարակված հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի, ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության մի քանի սպաներ ստացել են գեներալական կոչումներ։ Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Սերյոժայի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գեներալ լեյտենանտի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ Անդրանիկ Մակարյանին և Տիրան Խաչատրյանին։