Սկսում են տեղից շարժվել. ով է վարելու երկար սպասված նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել:

Տեղեկացանք, որ օրակարգում երկու հարց է լինելու: Առաջինը հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դերը Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացն է լինելու:

Օրակարգում ներառված են ընդհանուր հարցեր՝ Հայաստանի եւ Եվրոպայի հետ կապված: Նիստը վարելու է հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նշենք, որ աս հանձնաժողովը հազվադեպ է նիստեր անցկացնում, անցած տարի անգամ նիստ չէր անցկացրել իմքայլական Արման Եղոյանը, ու կարծես, թե նոր սկսում են իրենց տեղից շարժվել:




Լրահոս