«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրված, և նա մեղադրվում է բավական ծանր հանցագործության համար, սակայն Աբրահամյանը ոչ միայն ազատության մեջ է, այլև ամենօրյա ռեժիմով աշխատանքի է գնում, շփվում հղիների հետ։ Նրա լիազորությունները որևէ կերպ սահմանափակված չեն։
Օրերս մենք Աբրահամյանին տեսանք Հանրապետական ծննդատանը, նա սպիտակ խալաթով աշխատանքային եռուզեռի մեջ էր։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (Առևտրային կաշառքը)»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: