Ավտովթար Սարալանջի պողոտայում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին, ժամը 02:26-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Quest» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արտաքին լուսավորության սյանը և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս