Մինասյանը Հայաստանի տարվա լավագույն մարզիչ, Մխիթարյանը` լավագույն ֆուտբոլիստ. արդյունքները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2019 թվականի տարվա լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի քվեարկությունը:

Քվեարկության արդյունքներով Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը (109 միավոր), ով այս մրցանակին արժանանում է արդեն 9-րդ անգամ: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը(104),իսկ պատվավոր 3-րդ տեղում է հանգրվանել ղազախական «Աստանայի» նորեկ Տիգրան Բարսեղյանը(61):

2019թվականի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ – Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը(119): Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը (84), երրորդ տեղում է հայտնվել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը (67):

Հայաստանի 2019 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի քվեարկությանը նաեւ մասնակցել է ArmLur.am-ը:

Մեր քվեարկության արդյունքները`

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ.

1.Սարգիս Ադամյան
2.Հենրիխ Մխիթարյան
3.Տիգրան Բարսեղյան

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ

1.Արմեն Գյուլբուդաղյանղ
2.Վարդան Մինասյան
3.Վարդան Բիչախչյան

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս