Հունվարի 31-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ որքանո՞վ է օբյեկտիվ Հայաստանի մեդիա դաշտը հասարակական-քաղաքական գործըթացների լուսաբանման և հանրային կարծիքի ձևավորման հարցերում:

***

Հունվարի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:

ԹԵՄԱ՝ կորոնովիրուսի վտանգները. ինչպես պաշտպանվել. հայաստանյան դեղատների շուկան ո՞ւր է գնում:

***

Հունվարի 31-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը կխոսի Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպման մասին․Ինչ են քննարկել ԱԳ նախարարները, ինչ սպասել առաջիկայում եւ ինչու այս հանդիպման նախաշեմին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպեց այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։




Լրահոս