Ուշագրավ դեպք Իջևանում. անասնագող գյուղապետին դատում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2019թ.հունվարի 31-ին նշանակված է Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի եւ Աչաջրի բնակիչ Արման Խոջայանի դատավարության առաջին նիստը: Իսկ ինչի՞ մասին է խոսքը:

Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է Աչաջուր գյուղի բնակիչ Արման Խոջայանի կողմից 2019թ.հոկտեմբերի 19-ին բենզասղոցով Գրիգոր Սարհատյանի համար 6 հատ հաճարենի տեսակի կանգուն ծառերի ապօրինի հատելը՝ պետությանը պատճառելով 168 հազար 300 դրամիվնաս:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ այդ նպատակով Գ.Սարհատյանը Ա.Խոջայանին է տրամադրել իրեն պատկանող «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենան:

Գ.Սարհատյանին եւ Ա.Խոջայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդմասով:Գ. Սարհատյանի եւ Ա.Խոջայանինկատմամբխափանմանմիջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2018 հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում Գրիգոր Սարհատյանը համայնքի ղեկավար է ընտրվել: Նա Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա Սարհատյանի որդին է:

Նշենք, որ Գրիգոր Սարհատյանը 2016թ. դատապարտվել է անասնագողության համար: 1984թ.ծնված, ութամյա կրթությամբ Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակ գյուղի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունը:

Խաշթառակը եւ Լուսահովիտը հարեւան համայնքներ են: Գ. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով»): 2016թ. մարտի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Սարհատյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման:

Գ. Սարհատյանի պաշտպանը այդ վճռի դեմ վերաքննիչ, հետո վճռաբեկ բողոքներ է ներկայացրել, սակայն ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններն այդ բողոքները մերժել են: 2016թ. դեկտեմբերի 19-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, քննելով Գ. Սարհատյանի դիմումը՝ դատավճռով նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, եւ հաշվի առնելով, որ նա դատապարտվելուց հետո լրիվությամբ հատուցել է քրեական գործով տուժողին պատճառված վնասը, վերջինս բողոք կամ պահանջ չունի ու նպատակահարմար չի գտնում Գ. Սարհատյանին հասարակությունից մեկուսացնելը, որոշել է Գ. Սարհատյանի ազատազրկման ձեւով պատիժը փոխարինել այլընտրանքային պատժատեսակով եւ, որպես հիմնական պատիժ, նշանակել հանրային աշխատանքներ 2200 ժամ ժամկետով:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս