ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում ՀՀ քաղաքացիություն ունեցող, սակայն հաշվառում չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը:
Արմենուհի Դավթյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դավթյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք,որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
Ի դեպ, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ներառված տեղեկությունները խորհրդապահական են եւ կարող են տրամադրվել տվյալների սուբյեկտինեւ երրորդ անձանց միայն օրենքով նախատեսված դեպքերում: Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից տվյալների սուբյեկտին, ինչպես նաեւ երրորդ անձանց տրամադրվող տվյալները եւ տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: