Քննարկումներն սկսվում են․ ինչ սպասել հերթական նստաշրջանին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 3-ից, Ազգային ժողովում մեկնարկելու են մշտական հանձնաժողովների նիստերը: Ինչպես հայտնի է, փետրվարի 11-ին սկսվելու է հերթական նստաշրջանը, եւ մինչ այդ պետք է մշտական հանձնաժողովները քննարկեն նախագծերը:

Սակայն, դրանցից զատ, երկարատեւ քննարկումներ են սպասվում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Մասնավորապես, փետրվարի 4-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելու է 2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, եւ քննարկում կկազմակերպվի: Եվ այդ նիստին հրավիրվելու է նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ու ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Բացի այդ, նույն օրը հանձնաժողովում կքննարկվի նաեւ Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագիրը: Իսկ, ահա, պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկելու է նաեւ խորհրդարանական լսումներ կազմակերպել «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց բարելավման ուղիները» թեմայով:

Սակայն այսքանով էլ հանձնաժողովը կանգ չի առնում, եւ արդեն փետրվարի 8-ին էլ քննարկում կկազմակերպեն՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:




Լրահոս