Հարց քաղաքացիներից՝ որ դեպքում դուրս գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ համարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում կարող է դուրս գրված հարկային հաշիվը չեղյալ ճանաչվել:

Արտաշես Պետրոսյան

(43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն որոշման համաձայն՝ դուրս գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ ճանաչվել, եթե ապրանքներն առաքվել (ծառայությունները մատուցվել) են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով, ապրանքների մատակարարմանը (ծառայությունների մատուցմանը) վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, հարկային հաշվով մատակարարվող ապրանքի (մատուցվող ծառայության) ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որեւէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ. սա կարող է այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետեւանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք):

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է չհետաձգվել մաքսային մարմիններին ներկայացված հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ,  իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմիններին:




Լրահոս