Փետրվարի 4-ին` Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ.
1. Ժամը 12:00-ին առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում (Կառավարական տուն N
3) տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում մասնագետները կներակայացնեն ուռուցքաբանության ոլորտում կատարված բարեփոխումները և ընթացիկ ծրագրերը:
Բանախոսներ` ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյան, ՀՀ ԱՆ
«Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյան, «Եվրոդոննա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Նվարդ Քոչարյան:
2. Ժամը 14:00-ին մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում կմեկնարկի օրվան նվիրված ցուցահանդեսը:
3. Ժամը 16:00-ին «Մետրոնոմ» առևտրի և ժամանցի կենտրոնում (Իսահակյան 22/10) կցուցադրվի սոոցիալական հոլովակ` Քաղցկեղը կարելի է հաղթահարել թեմայով:
***
Հունվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տեղի կունենա մանկավաճառության մաֆիայի զոհ դարձած մայրերի, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի, փաստաբաններ՝ Մարատ Կոստանյանի ու Սուսաննա Սարգսյանի մամուլի ասուլիսը։
***
ARMDOCT նախագծի մեկնարկի արարողություն
Փետրվարի 4-ին, ժամը 9.30-ին Եվրասիա միջազգային համալսարանում /հասցե՝ 24/2 Ազատության պող․/ տեղի կունենա «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ազգային նախագծի մեկնարկի արարողությունը։
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
***
Հարգելի գործընկեր,
2020 թվականի փետրվարի 4-ին` ժամը 19:00-ին, FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կհանդիպի «1991 ստորաբաժանման» FAST հիմնադրամի նախապատրաստական դասընթացի մասնակիցներին։
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (գլխավոր մասնաշենք, երրորդ հարկ, 327 լսարան):
Կից ուղարկում ենք լուսաբանման հրավերը։
Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար։
***
Փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրրընկալվի Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը
ԹԵՄԱ՝ ավտոներկրողները մեքենաների վաճառքի խնդրի առջև են կանգնած. բողոքի ակցիան կառավարության դիմաց շարունակվում է.Հայաստանում ավտովարորդների և մեքենաների ներկրմանն առնչվող խնդիրներն ու լուծման հեռանկարները:
***
Փետրվարի 4-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ
ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: