«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում ստեղծվելու է ենթահանձնաժողով, որը պետք է զբաղվի հայ-ռուսական փոխհարաբերությունների խորացմամբ, դրանց մասով ռազմավարության մշակմամբ եւ այլն: Ըստ մեր տեղեկությունների՝ ենթահանձնաժողովը պետք է ղեկավարի Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Նախատեսված է, որ ենթահանձնաժողովում 5 անդամ լինելու է իշխող խմբակցությունից, եւ 1-2 պատգամավոր՝ ընդդիմադիր խմբակցություններից: Հետաքրքիրն այն է, որ խորհրդարանում արդեն իսկ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որի ղեկավարը Ալեն Սիմոնյանն է, սակայն որոշում է կայացվել նաեւ նման ենթահանձնաժողով ստեղծել:
Երեկ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որն է ենթահանձնաժողովի ստեղծման նպատակը, ինչու չի արդարացնում իրեն միջխորհրդարանական հանձնաժողովը: Եւ պարզվեց, որ տեղյակ չէր նման ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարից: «Ես համարում եմ, որ նման ենթահանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Սիմոնյանը:
Ստացվում է, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում պատգամավորները միմյանցից տեղյակ չեն:
Մանրամասները՝ տեսանյութում