Մեկ լույսի մեջ, մեկ՝ մթան․ վարորդները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2004թվականի հունիսի 4-ին հանդիսավորությամբ բացվեց «Լինս» հիմնադրամի կողմից կառուցված Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը: 2257 մ երկարություն ունեցող թունելը ներկայումս սպասարկում է նախկինում «Լինս» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ տնօրեն Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհ» ընկերությունը, որը, պայմանագրի համաձայն, իրականացնում է թունելի պահպանության աշխատանքները: Վարորդները դժգոհում էին, որ թունելի ներսում լուսավորությունը թույլ է:

Նրանք, համեմատելով հանրապետության այլ մարզերի, մասնավորապես` Տավուշի հարեւան Լոռու մարզի թունելներիհետ, Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի պահպանման վիճակն անբավարար էին համարում: Տավուշցի վարորդների վկայությամբ՝ վերջերսթունելի լուսավորության առումով իրավիճակը բարելավվել է:

Հունվարի 30-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որթունելիներսում կիսախավար է, լուսավորության լամպերն աղոտ էին վառվում: Նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում, անցնելով ավտոմոբիլային այդ թունելով՝ տեսանք, որ ավտոմոբիլային թունելը նորմալ լուսավորվում է:

Հավելենք, որթունելիներսում՝ ավտոճանապարհի ասֆալտե ծածկի վրա, բազմաթիվ փոքր փոսեր կան, ինչի պատճառով երթեւեկող ավտոմեքենաները հաճախակի ցնցվում են: Այսինքն՝ թունելի խնդիրը միայն լուսավորությունը չէ:

Ո. Սարգսյան
Տավուշ




Լրահոս