ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի մասով ակցիզային հարկը ի՞նչ ժամկետում պետք է վճարվի:
Գեւորգ Խաչատրյան (39 տարեկան)
ՊԱՏԱԽԱՆ. Գ. Խաչատրչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններիցներմուծվող, ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) համար օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզայինհարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: