Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարություններին։
«Բնականաբար, երկու հայտարարություններն էլ սխալ են մեկնաբանվել իշխանությունների կողմից եւ մեկնաբանվել են ի օգուտ իրենց։ Այս առումով՝ դա ես անվանում են տռոլինգ։ Այդ մարդկանց ուղղակի ձեռք են առնում։ Եվ եթե նախկինում տեսնեք, թե այսպիսի հայտարարություններն ինչպես են մեկնաբանվել, ամեն ինչ պարզ կլինի։
Նախկին իշխանությունները վախենում էին, փորձում էին հետևություններ անել։ Այդ մարդիկ էլ էին մեղավոր, որ իրենց ձեռք են առնում։ Ես՝ որպես քաղաքական մարդ, ընկալում եմ այսպես․ այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք, մի՛ արեք, դրանով լարվածություն եք սկսում, եւ դա հակասում է նախկին առաջարկներին, մի՛ արեք, բայց նրանք մեկնաբանում են, որ այդ խոսքերն ուղղված է Հրայր Թովմասյանին»,- նշեց նա։
Էդմոն Մարուքյանի հայտարարություններից հետո բանավեճ սկսվեց նրա եւ Ռուբեն Ռուբինյանի միջև։