
ՀՀ ոստիկանությունը վերադարձրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող երկու մեքենան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ դրանք զննության չեն ենթարկվել:
ՀՀ ոստիկանությունը հրաժարվել էր մեքենաները տրամադրել Ռուբեն Հայրապետյանին բաց թողնելուց հետո:
Փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: