Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նշում է իր ծննդյան 35-րդ տարեդարձը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Լիսաբոնի «Սպորտինգում», ապա տեղափոխվել է «Մանչեստեր Յունայթեդ, որտեղ կարողացել է հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան եւ «Ոսկե Գնդակը»: Կրիշտիանուն իր մեծ հաջողություններ է գրանցել Մադրիդի «Ռեալի» կազմում, որտեղ խաղալու տարիներին 4 անգամ տիրացել է Չեմպիոններօ Լիգայի գավաթին, նույնքան անգամ էլ հաղթել է նաեւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Կրիշտիանուն այժմ հանդես է գալիս իտալական «Յուվենտուսի» կազմում, որտեղ արդեն հասցրել է նվաճել Իտալիայի Ա Սերիայի գավաթն ու Իտալիայի սուպերգավաթը:
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Ռոնալդուն դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ հաղթել Ազգերի լիգայի խաղարկությունում:
Էդմոն Մարտիրոսյան