Հարց քաղաքացիներից՝ ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպությունը պարտավո՞ր է պահպանել ստացված հարկային հաշիվները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպությունը պարտավո՞ր է պահպանել ստացված հարկային հաշիվները: Եթե այո, ապա ի՞նչ ժամկետով:

Լուսինե Մկրտումյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մկրտումյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունը պարտավոր է առնվազն մինչեւ ստացման տարվան անմիջապես հաջորդող հինգ տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:
Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի՝օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացված արժեքի հարկ վճարող անձանց կողմից արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս