Facebook–յան օգտատեր Ալինա Եմենջյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
ArmLur.am-ը դեպքի մանրամասները պարզելու համար կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց՝ երեխայի ծնողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ երեխային իրենց շենքի բակում մոտեցել է անծանոթ մի տղամարդ և փորձել է խոսել երեխայի հետ: Թե ինչ է ասել երեխային տղամարդը, դեռևս հայտնի չէ: Երեխան նրան չի ճանաչել:
Ոստիկանությունն այս պահին պարզում է, թե ով է եղել տղամարդը և ինչ է խոսել երեխայի հետ: