Բուռն քննարկումներ «Իմ քայլ»-ում. ինչ կփոխեն աղմկահարույց օրենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այսօր 16:00-ին պետք է տեղի ունենար ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ հաստատվելու էր վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգը: Սակայն այդ նիստը ընդհատվեց եւ պետք է շարունակվեր 18:00-ին:

ԱԺ 37 իշխանական պատգամավորներ, նրանց թվում՝ Արման Բաբաջանյանը Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ են մշակել եւ առաջարկում են ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Իշխող թիմն առաջարկում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իմքայլական պատգամավորները դեռ շարունակում էին այդ ընթացքում քննարկումները եւ ցանկանում են փոփոխություններ կատարել կրկին օրենքում եւ հարցը փորձել կարգավորել հանրաքվեով:

 




Լրահոս