Արտահերթ նիստի օրակարգը հաստատվեց. աղմկահարույց նախագիծը կքննարկեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ կայացավ ԱԺ խորհրդի նիստ: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նիստի ավարտին հայտարարվեց վաղը՝ փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու որոշման մասին, որի օրակարգն այսպիսով հաստատված է:

Ինչպես հայտնի է՝ ԱԺ 37 իշխանական պատգամավորներ, նրանց թվում՝ Արման Բաբաջանյանը Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ են մշակել եւ առաջարկում են ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Իշխող թիմն առաջարկում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:




Լրահոս