Իշխանությունների ծրագիրը հայտնի է․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկվի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցը։ Առաջարկվում է նախատեսել, որ Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք ընտրվել են Սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ, այլեւս չեն համարվի դատավորներ։

Սակայն հետաքրքիր է, որ իշխող ուժը չի ցանկանում այս փոփոխություններն անել միայն խորհրդարանի օգնությամբ և կդիմեն հանրաքվեի։ Մասնավորապես, Սահմանադրության հոդված 202-ը սահմանում է, որ Սահմանադրությունում փոփոխություններն ընդունվում են ընդհանուր ձայների առնվազն երկու երրորդով։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այժմ նրանք նպատակ ունեն առաջին ընթերցմամբ տապալել նախագիծը: Իսկ այդ դեպքում, ըստ նույն հոդվածի 3-րդ մասի, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի։ Իշխող թիմը հենց այդպես է կվարվի։




Լրահոս