Իրավապահ համակարգի պաշտոնատար անձանց հրավիրել են Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին Ազգային Ժողովում տեղի է ունենալու Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման վերաբերյալ քննարկում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին իրավապահ համակարգի պաշտոնատար անձանց հրավեր է ուղարկվում, որպեսզի վերոնշյալ օրը ներկայանան Ազգային Ժողով՝ կոմիտեի ստեղծման վերաբերյալ քննարկմանը մասնակցելու:

Ինչպես հայտնի է, 2021 թվականին ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Սա նախատեսված է կառավարության կողմից հակակոռուպցիոն ռազմավարությամբ եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով:Նախագծով մի շարք քննչական վարչություններ միավորվելու են,եւ 2021 թվականին ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերըու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմիցթույլտրվող հնարավոր հանցագործության դեպքերը, եւ Հակակոռուպցիոն կոմիտե, որը, որպես հիմնական մասնագիտացված մարմին, կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցների ներկայացուցիչները դժգոհ են նորկոմիտեի ստեղծման գործընթացից, քանի որ մի շարք հարցեր այդպես էլ պարզաբանված չեն, եւ չի բացառվում, որ համակարգում նոր դժգոհություն հասունանա: Թերեւս քննարկումը նպատակ ունի նաեւ անդրադառնալու այդ դժգոհություններին:




Լրահոս