ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծողը ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում մաքսային մարմին:
Ինեսա Մանուկյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար,
բ) օտարերկրյա պայմանադիր կողմիհետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումըեւներմուծումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի՝ ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: