7 ծանրակշիռ պատճառ, թե ինչու է անհրաժեշտ ձու ուտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավի ձուն ամենասննդարար նյութերից է, ինչի արդյունքում այն հաճախ սուպերմթերք են համարում։ Steptohealth.ru-ն գրում է, որ հավի ձուն առողջ սննդակարգի անբաժան մասը պետք է լինի։ Այն պարունակում է ճարպեր, բարձրորակ սպիտակուցներ, վիտամիններ, հանքանյութեր։ Կայքը ներկայացրել է ձու օգտագործելու 7 լուրջ պատճառ։

Նպաստում է ավելորդ քաշի դեմ պայքարին։ Ճիշտ քանակով օգտագործելու դեպքում ձուն կարող է նպաստել ավելորդ կիլոգրամներից ազատվելուն։

Ձուն վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք կարող են հագեցնել օրգանիզմը սննդարար նյութերով՝ այդ կերպ կանխարգելելով դրանց անբավարար մակարդակն ու էներգիայի պակասը։

Ձուն հեշտ յուրացվող սպիտակուցներ է պարունակում, որոնք նպաստում են մկանային զանգվածի ձեռքբերմանը։

Ձուն ամենահագեցնող մթերքների շարքին է դասվում, թույլ է տալիս երկար ժամանակ մոռանալ սովի զգացման մասին։
Մի ձուն մոտավորապես 77 կալորիա է պարունակում։
Ազատում է հոգնածությունից։ Նախաճաշին ձվի օգտագործումը կօգնի ազատվել հոգնածությունից, հյուծվածությունից։

Ճարպերի անհրաժեշտ քանակը բարձրացնում է էներգիայի մակարդակը, լավացնում ֆիզիկական ու մտավոր կարողությունները։

Ձուն վիտամին B12 է պարունակում, որը նպաստում է ածխաջրերն էներգիայի աղբյուրի վերածելու գործընթացին։

Պաշտպանում է տեսողությունը։ Ձուն օգնում է հոգ տանել աչքերի առողջության մասին։ Այն հակաօքսիդանտ ազդեցություն ունեցող նյութեր է պարունակում, որոնք պաշտպանում են աչքերը, նվազեցնում մի խումբ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ձուն օրգանիզմն ապահովում է նաև բավարար քանակով վիտամին A-ով, որի անբավարար մակարդակը կապված է աչքի հիվանդությունների զարգացման հետ։

Լավացնում է ճանաչողական կարողությունները։ Ձուն սննդարար նյութեր է պարունակում, որոնց յուրացումն օրգանիզմի կողմից կարևոր է ճանաչողական կարողությունների համար։

Նվազեցնում է բորբոքումը։ Մեծ քանակով շաքար, ճարպ, քիմիական միջոցներ պարունակող մթերքը կարող է օրգանիզմում բորբոքման պատճառ դառնալ՝ մեծացնելով մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ձուն կարող է պայքարել այդ պրոցեսների դեմ։

Ամրացնում է իմունային համակարգը։ Ձուն կօգնի ամրացնել իմունային համակարգը՝ բարձրացնելով օրգանիզմի՝ պաթոգենների դեմ պայքարելու կարողությունը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ձուն հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում՝ A, D, E, K, B խմբի վիտամիններով, սելենով, ֆոսֆորով, կալցիումով, ցինկով։

Օգնում է ամրացնել ոսկորները։ Ձուն կօգնի նաև ամրացնել ոսկորները ու պահպանել դրանց առողջությունը։ Ձուն վիտամին D է պարունակում, որը նպաստում է կալցիումի յուրացմանը։




Լրահոս