Փոխնախարարի հոր գործը նոր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի հայրիկի բարեգործական հիմնադրամի մասով հարուցված քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչություն:

Սեպտեմբերի 23-ին Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, թե իրավապահները պարզել են, որ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք ապօրինի ներգործել են մարդկանց վրա, որպեսզի նրանք փող փոխանցեն «Խութ» բարեգործական հիմնադրամին, իսկ «Խութ»-ի տնօրենը փոխնախարար Վարդապետյանի հայրն է՝ Կարեն Վարդապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ա. Վարդապետյանը հրաժարվել էր պաշտոնից, որպեսզի չշահարկեն, թե օգնում է հորը՝ խուսափելու ենթադրյալ պատասխանատվությունից: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ մի շարք անձինք ցուցմունք են տվել Ա. Վարդապետյանի հոր դեմ, հարցաքննել են նաեւ Կարեն Վարդապետյանին, որը, սակայն, հերքել է իր կապն այդ գործարքների հետ:




Լրահոս