
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն տալ նաեւ խմբակցություններին:
Ինչպես հայտնի է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն ունեն միայն ԱԺ նախագահն ու մշտական հանձնաժողովը:
Եվ, ահա, ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է հանել այդ սահմանափակումը եւ այս երկու սուբյեկտներին ավելացնել նաեւ խմբակցություններին: Այս նախագիծն ըննադիմիր խմբակցության կողմիցնոր է ներկայացվել եւ փորձաքննության դեռեւս չի ենթարկվել: