Հարց քաղաքացիներից՝ շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն եկամտային հարկի կանխավճարներ կատարո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդյոք շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն եկամտային հարկի կանխավճարներ կատարո՞ւմ է:

Տիգրան Հարությունյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` բացառությամբ հաստատագրված վճարներով եւ (կամ) արտոնագրային վճարներով եւ (կամ) շրջանառության հարկով հարկվող գործունեության եւ նոտարական գործունեության:

Միաժամանակ, նույնօրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ շրջանառության հարկ վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերը եկամտային հարկը հաշվարկում եւ վճարում է ամսական 5 հազար դրամի չափով յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրա համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն հարկատուն, որը հարկային մարմին ներկայացրել է գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո եկամտային հարկի կանխավճարներ չկատարել:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս