Փետրվարի 11-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ, 5-րդ հարկ, նիստերի դահլիճ) :

Նիստի օրակարգում ընդգրկված է ««Վենոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) առկա փաստական հանգամանքների մասին» հարցը:

Խնդրում ենք ներկայանալ լրագրողի վկայականով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Անի Սմբատյանին, հեռախոսահամար՝ +374 55 57 27
21:

***

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 11-ին, ժամը 11:20-ին նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանը և թագավոր Աբդալլահ Երկրորդը հանդես կգան «Կրոն և հանդուրժողականություն» թեմայով ելույթներով:

***

Փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար, բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը:

ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 2020թ.-ին 10 մլն ծառատունկը որքանո՞վ է իրատեսական. այս նախագծի բնապահպանական և տնտեսական ոլորտի հնարավոր ռիսկերն ու վտանգները:

Փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Եռամիասնություն հանուն զարգացման» Հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական գործիչ, իրավաբան Մամիկոն Խուրշուդյանը:

ԹԵՄԱ՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը. օրինագծի իրավական գնահատականն ու օրենքի կատարումն ապահովելու հիմնախնդիրները. նախագծի առավելությունն ու հնարավոր ռիսկերը:




Լրահոս