Այսօր Ազգային ժողովում նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ: Նիստում խորհրդի անդամները կքննարկեն եւ կհաստատեն վաղը մեկնարկելիք Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգը:
Ըստ այդմ, վաղը մեկնարկելիք նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Սակայն հետաքրքիր է, որ այդ 14 հարցերից միայն երեքն են, որ երկրորդ ընթերցմամբ են քննարկվելու. մյուս բոլոր հարցերը պետք է անցնեն առաջին եւ երկրորդ ընթերցում: Իսկ դա նշանակում է, որ վաղը մեկնարկելիք նիստերը երկար են տեւելու:
Ազգային ժողովի նիստի օրակարգը՝ այստեղ: