Որքան ունեցվածք ունի Քաղաքաշինության նախարարի տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը  դրամական միջոցները տարեցտարի ավելանում են. եթե 2017 թվականին նա ունեցել է 12.8մլն դրամ, ապա 2018-ին այն կազմել է 13.2 մլն դրամ, իսկ 2017 թվականին հայտարարագրած 54 հազար դոլարը 2018-ին դարձել է 54.500 դոլար, որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 417 հազար դրամ:

Ի դեպ, Ղուլարյանը նաև կենսաթոշակ է ստանում, ամսական ավելի քան 9000 դրամ: Իսկ կնոջ դրամական միջոցները 2018 թվականին կազմել են 1,2 մլն դրամ և 1200 եվրո, այն դեպքում, երբ պաշտոնյայի կինն ունեցել է 0 եկամուտ:

Նկատենք, որ Ղուլարյանը՝ պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում չունի:

Նշենք, որ Արմեն Ղուլարյանը  1988 թվականից զբաղեցրել է պետական պաշտոններ: Միայն 2014 թվականից առ այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն է:




Լրահոս