
Փետրվարի 8-ին և 9-ին բանակային զորամիավորումներում անցկացվել են ՀՀ զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություններ, որոնց ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, նորակոչիկների հարազատներ, հյուրեր:
Հայրենիքի պաշտպանները երդվել են անձվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, կատարել հրամանատարների հրամանները, պահպանել պետական և ռազմական գաղտնիքները։