Ինչ որոշում է կայացրել «Լուսավոր Հայաստանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր սպասվող Ազգային ժողովի ասուլիսի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարելու է, թե իրենք որ շտաբից են լինելու՝ ԱՅՈ-ի թե ՈՉ-ի: Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան նրանք քննարկում են ունեցել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները որոշում են կայացրել հանրաքվեի ժամանակ ոչ մի կերպ դիրքորոշում չներկայացնել՝ ո՛չ լինել ԱՅՈ-ի շտաբից, ո՛չ ՈՉ-ի շտաբից: Լուսավորականները փորձում են չխառնվել հանրաքվեի անցկացմանը: Ըստ երևույթին՝ այսօր կայանալիք ասուլիսի ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները կհայտարարեն իրենց դիրքորոշման մասին:

Հիշեցնեք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:




Լրահոս